M Plus Group-ը հրավիրում է միանալու մեր թիմին՝ որպես հաճախորդների սպասարկման մասնագետ
M Plus Group-ը եվրոպական առաջատար BPO ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Զագրեբում։ Ընկերությունն ունի ավելի քան 12, 000 աշխատակից 14 երկրներում և սպասարկում է միջազգային խոշոր կազմակերպությունների՝ հաճախորդների սպասարկման, տեխնոլոգիական լուծումների և խորհրդատվության ոլորտներում։
Ընկերության մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք մեր կայք։ https://mplusgroup.eu/։
Եթե ցանկանում եք աշխատել միջազգային, արագ զարգացող և դինամիկ միջավայրում, ապա միացեք մեր թիմին որպես հաճախորդների սպասարկման մասնագետ։
Աշխատանքի ընդունված թեկնածուն կաշխատի Glovoapp Georgia LLC-ում։ Խնդրում ենք նախապես ծանոթանալ Glovo-ի մշակույթին և արժեքներին և համոզվել, որ դրանք համահունչ են ձեր մասնագիտական մոտեցումներին ու արժեքներին։ https://about.glovoapp.com/culture-and-values/։
Հաստիքի մասին
Որպես հաճախորդների սպասարկման մասնագետ՝ Դուք կլինեք հաճախորդների առաջին կապի կետը՝ աջակցելով նրանց մեր ծառայությունների և ապրանքների վերաբերյալ հարցերում։
Ձեր հիմնական նպատակն է ապահովել բարձրորակ սպասարկում և դրական հաճախորդային փորձ՝ արագ և արդյունավետ լուծումներ առաջարկելով։
Հիմնական պարտականություններ․
** Հաճախորդներին աջակցություն ցուցաբերել չաթի, հեռախոսազանգերի և էլեկտրոնային փոստի միջոցով՝ բարեկամական, պրոֆեսիոնալ և արդյունավետ ձևով։
** Լուծել հաճախորդների խնդիրները՝ համաձայն սահմանված չափանիշների և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր։
** Գրանցել հաճախորդների հարցերն ու խնդիրները համապատասխան համակարգում՝ ապահովելով տվյալների ճշգրիտ պահպանումը։
** Ձեռք բերել ընկերության ապրանքների և ծառայությունների վերաբերյալ խորը գիտելիքներ՝ արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար։
** Ապահովել հաճախորդների դրական փորձը՝ պրոֆեսիոնալ հաղորդակցության և խնդիրների արդյունավետ լուծման միջոցով։
** Փոխանցել հաճախորդների արձագանքները թիմին՝ արտադրանքի, ծառայությունների և հաճախորդների փորձի բարելավման նպատակով։
** Մասնակցել թիմային հանդիպումներին և վերապատրաստումներին՝ ապահովելով պատրաստվածություն և ժամանակին ներկայություն։
** Աշխատել տնից (լավ արդյունքների դեպքում)՝ ապահովելով արագ ինտերնետ կապ և անհրաժեշտ սարքավորումներ։
** Պահպանել ընկերության բոլոր ուղեցույցները, ընթացակարգերը և լավագույն փորձի չափանիշները։
** Պահպանել հաճախորդների տվյալների գաղտնիությունը և հնարավոր անվտանգության սպառնալիքների դեպքում անմիջապես տեղեկացնել համապատասխան թիմին։
** Լեզուներ․ հայերենի և ռուսերենի ազատ բանավոր և գրավոր իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը՝ A2-B1 մակարդակ։
** Պատրաստակամություն աշխատելու գիշերային հերթափոխերում՝ հաճախորդներին 24/7 աջակցություն ապահովելու համար։
Մենք առաջարկում ենք․
** Դինամիկ աշխատանքային միջավայր միջազգային արագ զարգացող ընկերությունում։
** Մրցունակ աշխատավարձ։
** Մասնագիտական և անձնական զարգացման հնարավորություններ։
** Հեռավար աշխատանք՝ լավ արդյունքների դեպքում (ցածր արդյունքների դեպքում՝ աշխատանք գրասենյակից մինչև բարելավում)։
** Վճարվող վերապատրաստում՝ լիարժեք պատրաստվելու համար աշխատանքին։
Ով եք դուք և ինչ ենք մենք սպասում․
** Էմպաթիկ և հաճախորդակենտրոն՝ սիրում եք օգնել մարդկանց։
** Կրթություն և փորձ՝ բարձրագույն կրթությունը և տվյալների բազաների հետ աշխատանքի փորձը՝ առավելություն։
** Տեխնիկական հմտություններ՝ համակարգչային գիտելիքները պարտադիր են։
** Լեզուներ՝ հայերեն և ռուսերեն (խոսակցական և գրավոր) ազատ տիրապետում պարտադիր է, անգլերեն՝ A2-B1 մակարդակ։
** Հմտություններ՝ խնդիրների լուծման կարողություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։
** Հարմարվողականություն՝ տեխնիկական արտադրանքների հետ աշխատելու ունակություն և Glovo-ի արժեքների կիսում։
** Դիմացկունություն՝ կարող է կենտրոնանալ և արդյունավետ աշխատել սթրեսային իրավիճակներում։
** Բազմաառաջադրանքային աշխատանքի հմտություն (Multitasking)՝ միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն։
** Ճկունություն՝ պատրաստակամություն աշխատելու հերթափոխային գրաֆիկով, ներառյալ շաբաթ-կիրակի և գիշերային հերթափոխերը։
Լրացուցիչ առավելություններ․
** Անձնական առողջապահական ապահովագրություն։
** Fitpass՝ ֆիթնես ակտիվությունների համար (արժեքը պահվում է աշխատավարձից)։
** Պարգևավճարներ և հավելավճարներ գիշերային հերթափոխերի և տոն օրերի համար։
** Նախընտրելի գրաֆիկ՝ լավագույն աշխատողների համար։
** Հնարավորություն մեկ օր աշխատելու Glovo Care-ի որպես առաքիչ՝ ցանկության դեպքում
Միացե՛ք մեր թիմին և զարգացրե՛ք Ձեր կարիերան միջազգային միջավայրում։
Ուղարկե՛ք Ձեր դիմումն այսօր և սկսե՛ք նոր մասնագիտական ճանապարհ M Plus Group-ի և Glovo-ի հետ։ https://m-plus-mena.talentlyft.com/o/chEk/apply
|